Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը

Ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը
27.01.2021 | 22:49

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը վերանայելու համար՝ առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությունը, գրում է Fox News-ը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ նոր վարչակազմն աջակցում է «կենսունակ պաղեստինյան պետությանը», բայց «կպահպանի իր անսասան աջակցությունն Իսրայելին»։ Միլսը նշել է, որ Բայդենի վարչակազմի առջև բարդ խնդիր է ծառացել՝ պետք է փորձեն հաղթահարել այն բացը, որ կա 1948-ին Իսրայելի ստեղծումից ի վեր: ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը կարծում է՝ «Իսրայելի՝ որպես ժողովրդավարական և հրեական պետության ապագան ապահովելու լավագույն միջոցը Պաղեստինի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ